Վերականգնվում են Ղարաբաղի ավերված բնակավայրերը: ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, առաջնահերթության կարգով, Ղարաբաղ է տեղափոխել ավելի քան 14 մլն դրամ արժողությամբ 4500 քմ թիթեղ: «Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ամենօրյա կապի մեջ է Արցախի քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի հետ: Նախնական պայմանավորվածության համաձայն, օգնությունը տրամադրվում է հստակ հաշվարկների հիման վրա: Արցախի ավերված բնակավայրերին իրենց օգնության ձեռքն են մեկնում նաև շինարարական կազմակերպությունները»,- մեզ հետ հեռախոսազրույցում մանրամասնեց քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը և վստահեցրեց, որ օգնությունը լինելու է շարունակական: Նշենք, որ բնակավայրերը կարգի բերելու գործում ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ համագործակցում է նաև ՀՀ շինարարների միությունը:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ